Վազգեն Սաղաթելյան. Հանրային մեղադրողը պետք է ընդունի, իր մտավախությունները չեն իրականացել, ես չեմ փախել
«Ես չեմ փախել, ես այստեղ եմ»,-արձագանքելով հանրային մեղադրողի՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությանը՝ ասաց Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակ, «Իմնեմնիմիի գործով» մեղադրյալ Վազգեն Սաղաթելյանը։
Նա նշեց՝ իր տպավորությամբ այսօր հանրային մեղադողը պետք է գար ու ընդուներ, որ իր կանխատեսումները, մտավախությունները չեն արդարացել։
«Ես չեմ փախել, ես հաղորդում չեմ վարում, հանրային դաշտում օգտագործում եմ նորմատիվ բառապաշար»,-ասաց նա՝ ընդգծելով, դա նշանակում է, որ դատավորի ընտրած վարչական վերահսկողության գործիքակազմն աշխատում է։
Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակ, «Իմնեմնիմիի գործով» մեղադրյալ Նարեկ Սամսոնյանն էլ կրկնեց իր համոզումն այն մասին, որ իշխանության նպատակն իրենց անազատության մեջ պահելն է։
«Ժամանակը գա, անաչառության ու անկողմնակալության մասին կխոսենք նաև մենք»,-ասաց Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Իմնեմնիմիի գործով» հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավորին
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. «Իմնեմնիմիի գործով» նախնական դատալսումները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան