ՀՀ բանկերը ստարտափներին չեն սպասարկում, եթե վերջիններս կապված են կրիպտո ոլորտի հետ
Հայաստանի կենտրոնական բանկը Հայաստանը դարձնում է անբարենպաստ երկիր՝ Կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների տեսանկյունից։ Այս մասին հայտարարություն է տարածված հայաստանյան web3 համայնքի կողմից։
Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է, որ կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգահեռ ամբողջ աշխարհում ի հայտ է գալիս համապատասխան օրենսդրության մշակման անհրաժեշտություն, ինչը հայաստանյան շուկան գրավիչ կդարձնի նոր ստարտափների և համաշխարհային առաջատար ընկերությունների համար, միևնույն ժամանակ` նվազագույնի հասցնելով ռիսկերը: Իսկ կարգավորումների բացակայությունը կստիպի տեղական ընկերությունների տեղափոխվել ավելի բարենպաստ Web3 կարգավորումներ ունեցող երկրներ, ինչպիսիք են, օրինակ, ԱՄԷ-ն:
Ըստ Կենտրոնական Բանկի ներքին ոչ պաշտոնական կարգավորումների ՀՀ բանկերը ստարտափներին և տեխնոլոգիական պրովայդերներին չեն սպասարկում և հաշիվներ չեն բացում, եթե վերջիններս որևէ ձևով կապված են կրիպտո ոլորտի հետ։ Սա, մեղմ ասած, անբարենպաստ պայմաններ է ստեղծում ՏՏ կրիպտո ընկերությունների համար Հայաստանում իրենց գործունեությունը շարունակելու հարցում։
Նշված հայտարարությունը ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Web 3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը, Բլոկսթարս ՍՊԸ-ն, CyberHub-ը, Essentials-ը, Hexens-ը, NFT Armenia-ն, Coinstants-ը, Bitcoin Armenia-ն, Layerswap-ը և այլ ընկերություններ, ինչպես նաև web3 ոլորտի առաջատար մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը, Արտյոմ Հարությունյանը, Էդուարդ Ավետիսյանը, Հայկ Ազարյանը, Սպարտակ Մալխասյանը, Արման Մամյանը, Մետաքսե Ղամբարյանը և այլք։
Հայաստանի web3 Համայնքի կողմից ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությանը, ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության Նախարարությանը, ՀՀ Կառավարությանը, ՀՀ Կենտրոնական Բանկին ուղղված բաց նամակում մասնավորապես ասված է.
«Առաջին անգամ պատմության մեջ մենք ունենք եզակի հնարավորություն մեծ ու եկամտաբեր ընկերություններին առաջարկել այնպիսի պայմաններ, որպեսզի վերջիններս Հայաստանում մասնաճյուղեր բացեն։ Այսպիսով, եթե ՏՏ ոլորտում անհնար կլիներ մրցակցել Սիլիկոնյան Հովիտի հետ, նոր և արագ զարգացող web3 որլորտում կարելի է ստեղծել մրցակցային պայմաններ»։
Բացա նամակում նաև ներկայացվել են առաջարկություններ, որոնց գլխավոր նպատակներից մեկը, ըստ հեղինակների, այն է, որ առաջ քաշված օրենքների ու կարգավորումների արդյունքում խոշոր ընկերությունները նպաստավոր պայմաններ ունենան երկրում գործունեություն ծավալելու և շահագրգռված լինեն տեղափոխվել Հայաստան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան