Մահացել է «Տղամարդ և կին» ֆիլմի աստղ Անուկ Էմեն
Ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն, ով առավել հայտնի է «Տղամարդը և կինը» ֆիլմից, մահացել է 92 տարեկան հասակում։ Լուրը հայտնում է france24.com կայքը։
Դերասանուհու մահվան մասին տեղեկացրել է նրա դուստրը՝ 72-ամյա դերասանուհի Մանուելա Պապատակիսը։ Անուկ Էմեն մահացել է Փարիզի տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով։
1950-1980-ական թվականների ֆրանսիացի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է։ Արժանացել է ազգային և միջազգային բազմաթիվ մրցանակների։
Դերասանուհին նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում, այդ թվում՝ Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» և «Ութ ու կես» ֆիլմերում։
Բայց միլիոնավոր հանդիսատեսի համար Անուկ Էմեն առաջին հերթին կինն է Կլոդ Լելուշի Կաննի 19-րդ միջազգային կինոփառատոնում «Ոսկյա արմավենի» գլխավոր մրցանակին արժանացած «Տղամարդը և կինը» ֆիլմից (1966)։ Այդ դերի համար նա արժանացել է շատ մրցանակների, այդ թվում «Ոսկե գլոբուս», և առաջադրված է եղել «Օսկար» մրցանակաբաշխությունում կանացի լավագույն դերի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան