Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չբացառեց, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
- Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում
- Արարատ Միրզոյանը «բացատրում» է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան