Հասարակություն 17:53 19/06/2024 Հայաստան

Միայն տարրական գիտելիքներից զուրկ կամ դավադիր մտայնություններ ունեցող մեկը կարող է հակադրել խաչքարը և առօրյա հաճույքն ու ազատությունը. Արարատ քահանա Պողոսյան

«Հայաստանի ներկայիս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ադրբեջանական կողմին հատուկ մոլեռանդով մարտնչում-բանակռվում  են խաչքարերի դեմ՝ նենգափոխելով խաչքար տեղադրելու իմաստը, միաժամանակ պետական այրին անհարիր խոսույթով փորձ անելով խեղել դեռահաս սերնդի հոգեբանությունը»,- գրել է Արարատ քահանա Պողոսյանը՝ մասնավորապես անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝  Նիկոլ Փաշինյանի՝ խաչքարերի մասին հնչեցրած կարծիքին։

 Արարատ քահանա Պողոսյանը գրել է. ««Խաչապաշտից մինչև խաչուրաց․ ինչպիսի «թռիչք»

Թե ինչ խորհրդաբանություն և նշանակություն ունեն խաչքարը հայ ժողովրդի և խաչը քրիստոնյա մարդկության պատմության մեջ, ոմանց, մասնավորապես իշխանությանը, ինչպես երեկ փաստվեց, պետք է նորից ու կրկին բացատրել՝ չնայած նրան, որ հայ և օտար մատենագրության մեջ առկա են հարցին նվիրված բազմաթիվ մեկնություններ, ներբողներ, ճառեր, աղոթքներ և այլն, և դրանք առնվազն ընթերցողը կամ լսողը պետք է որ հասկանար։ Սակայն նախքան մեկնությանս անցնելը բնաբանային կարգով հիշատակեմ Նժդեհի իմաստնագույն խոսքը․ «Քրիստոնյան նա՛ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մեջ մի քիչ քրիստոսություն կա, մի կայծ ամենահզոր աստվածամարդու հոգուց»:

Քրիստոնյա ժողովուրդների շարքում հայ ժողովուրդը պատմականորեն առանձնանում է խաչի նկատմամբ բացառիկ վերաբերմունքով, ինչը և՛ աշխարհայացք է՝  Քրիստոսի սիրո ու զոհաբերության գիտակցում ու վերապրում, և՛ Քրիստոս - հայ ժողովուրդ բնության ու ճակատագրի նույնականություն։ Դժվար է մատնանշել քրիստոնեության որևէ այլ խորհրդանիշ, որով հայն արտահայտել է իր պատկանելությունը մեր հոգևոր-նյութական մշակույթի բոլոր ոլորտներում, քան խաչը։ Եվ խաչի ու քարի համադրականությունից տեսլացած, մարմնավորված հղացք է խաչքարը՝ Հայաստանը, հայն ու հայկականությունը խորհրդանշող  կատարյալ մի արվեստ, որ խորը արմատացել է ոչ միայն հայ ավանդության մեջ, այլև ամրագրվել համաշխարհային արվեստի պատմության մեջ՝ որպես մեր ազգային ինքնության քարեղեն վկա։
Պատահական չէ, որ մեր ժողովուրդը հնուց մինչև  այսօր թե՛ հայրենիքում և թե՛ դրա սահմաններից դուրս բարձրացնում է բազմաթիվ խաչքարեր, որ մեր թշնամիների և այսօր մասնավորապես Ադրբեջանի համար թիրախ են դարձել՝ տարածքային հավակնությունների ռազմաքաղաքական արշավում (դա է պատճառը, որ ադրբեջանական իշխանությունները կատաղի մարտնչում են նաև խաչքարի և խաչի դեմ․ երբևէ մոռանալի չէ Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսաբար ոչնչացումը):

Եվ այս համապատկերին, տարակուսալիորեն, Հայաստանի ներկայիս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ադրբեջանական կողմին հատուկ մոլեռանդով մարտնչում-բանակռվում  են խաչքարերի դեմ՝ նենգափոխելով խաչքար տեղադրելու իմաստը, միաժամանակ պետական այրին անհարիր խոսույթով փորձ անելով խեղել դեռահաս սերնդի հոգեբանությունը։ Միայն տարրական գիտելիքներից զուրկ կամ դավադիր մտայնություններ ունեցող մեկը կարող է հակադրել խաչքարը և կյանքի առօրյա հաճույքն ու ազատությունը։ Գիտակցությունը, ազատ ապրելակերպն ու կյանքի հաճույքը հականիշներ չեն, այլ՝ փոխերևույթներ կամ ներաշխարհային շղթայի մասեր։ Կյանքից միայն հաճույք ստանալու մտայնությունը մարդկային բարոյատիպի կենսակերպ չէ, բացի այդ՝ թմրած գիտակցությամբ կամ անգիտակցաբար հաճույքի հասնելը ախտաբանական մոլություն է։ Ավելին, ինչպես Նժդեհն է ասում․ «Եթե կյանքի նպատակը հաճույքը համարեցիր, վախճանդ կորո՛ւստն է»։

Խաչը գիտակցական զոհողության խորհուրդն է, խաչակրությունը նախևառաջ սեր է, հետո՝ տառապանք ու զոհաբերություն։ Սերն ու զոհաբերությունը քրիստոնյա վարքի  էությունն են, ոգով ուժեղի բնություն, ինչը հասու չէ հոգով տկարին։ Քրիստոնյա է, օրինակ,  զինվորը, որը սիրով և գիտակցաբար  պաշտպանում է հող հայրենին՝ ինքնազոհողությա՛ն գնով անգամ: Այս է Քրիստոսի խաչելությունը խորհրդանշող խաչի կամ խաչքարի խորհուրդը, սա է քրիստոնյայի առաքելությունը․ «Ի՞նչ է նշանակում, երբ Հայ Եկեղեցին սրբացնում է Մամիկոնյան ոգին, այդ ոգու կրողներին,- ասում է Նժդեհը:- Արդյոք դա միայն երախտագիտության տո՞ւրք է, թե՞ նաև խորագույն մտահոգություն հայրենիքի ապագայի հանդեպ: Սրբացնելով ու հավերժացնելով Մամիկոնյանների ուխտը` եկեղեցին մեր ժողովրդին տված է ինքնապաշտպանության զենքերից ամենահատուն ու հաղթականը – «մահ գիտեցեալը»։

Խաչը խաչքարի պատկերագրության գլխավոր բաղադրիչն է՝ Քրիստոսի, Կենաց ծառի, երկնային դրախտի ու փրկության խորհուրդը։   Խաչքարի պատկերային համակարգում փորագրվում է ոչ միայն խաչը, այլև՝ խաղողն ու նուռը՝ որպես ազգային խորհրդանիշեր։ Ավարայրի ճակատամարտից սկսած՝  խաչքարերը Հայաստանում գերազանցապես բարձրացվել են ռազմական հաղթանակները և հայրենյաց պատերազմում նահատակվածների սուրբ հիշատակը  հավերժացնելու համար։

Պատահական չէ, որ խաչքարի ստորին հատվածում  փորագրվում է նաև հավերժության նշանը, կյանքի շարունակականությունն արտահայտող հոգևոր խորհուրդը:

Խաչքարի գաղափարական խաչփողանում հատվում են կյանքն ու մահը,  բացահայտն ու առեղծվածայինը, բարին ու չարը, տեսանելին ու անտեսանելին և հար ու հակդիր այլ երևույթներ: Խաչքարի վրա փորագրված խաչի ամենաբարձր կետը՝ թագը, խորհրդանշում է երկնքի արքայությունը, ամենաստորին կետը՝ դժոխքի կործանումը: Աջ կողմը պարունակում է շնորհների բաշխման խորհուրդը, ձախ կողմը՝ մեղքերի ներման խորհուրդը:

Եվ վերջապես՝ ասելիքս ամփոփեմ դարձյալ Նժդեհով․ «Մարդը, գաղափարի աստվածաշունչ մարդն է մեռել, մարդն է պակասում մեզ եսականության ու մաղձի, նյութապաշտության ու շահի այս անփառունակ ու կոշմարային օրերում»։

Հ․Գ․

Ամենայն հավանականությամբ խաչամարտները մոտ ապագայում քննադատելու են մշակութային ինքնության մաս դարձած մեկ ուրիշ խորհրդանիշ՝ հայկական ձեռագրերը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}