Ոստիկանության գործողությունները ո՛չ իրավաչափ էին, ո՛չ էլ՝ պրոֆեսիոնալ․ Արաքս Մելքոնյան
«Գտնում եմ, որ բոլոր նռնակները ոչ իրավաչափ են կիրառվել, քանի որ դրանք անհամաչափ են կիրառվել»,- այս մասին ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության գործողություններին։
«Լուսաձայնային նռնակը մարտական զենք է և նախատեսված է պատերազմի դաշտում խուճապ, վախ առաջացնելու համար, որից հետո նոր ներմուծվել է ոստիկանական համակարգ։ Ի՞նչ է առաջացնում լուսաձայնային նռնակը։ Նախ լսողական և տեսողական խնդիրներ կարող են առաջացնել, նաև՝ բեկորային վնասվածքներ և այրվածքներ։ Հետևաբար 2,5 մետր հեռավորությունը դրա համար է նախատեսված, որպեսզի վնասվածքներ չստանան»,- ասաց Մելքոնյանը։
Նրա փոխանցմամբ՝ միջազգային ստանդարտներով արգելված է դրանց ուղիղ կիրառումը մարդկանց վրա։
«Անկախ այն բանից, խաղաղ է հավաքը,թե ՝ոչ, խիտ հավաքի դեպքում նման նռնակների կիրառումն անհամաչափ է և հետևաբար՝ ոչ իրավաչափ։ Հավաքն ի սկզբանե խաղաղ էր, հետո ինչ-որ հրմշտոց է տեղի ունեցել, բայց դա դեռ պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է եղել։ Սրան պետք է տրվի արդար քննության շրջանակում գնահատական»,- ասաց նա։
Նրա պնդմամբ՝ ոստիկանությունն իր գործադրած ուժը պետք է հիմնավորի։
«Ոստիկանության գործողությունները ո՛չ իրավաչափ էին, ո՛չ էլ՝ պրոֆեսիոնալ։ Դա ոստիկանության ցայտնոային վարքագծի հետևանք էր, որովհետև պետք է կարողանակ կառավարել հավաքը։ Մեր ոստիկանությունը, ըստ մեր վերջին տարիների դիտարկումների, չի կարողանում պատշաճ կոմունիկացիա տանել հավաքի մասնակիցների հետ։ Որևէ հավաքի դեպքում չեն կարողանում ամբոխի կառավարում իրականացնել»,- ասաց նա՝ շեշտելով, որ ոստիկանության կողմից չպետք է չարաշահվի ուժի գործադրման իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաշինյան» անձի դիսոցիատիվ խանգարում՝ լուսաձայնային նռնակների կիրառման հողի վրա
- Քննչական մարմինը քաղաքական պատվեր է կատարել, ոստիկանությունն ավելի հեռուն է գնացել. Փաստաբան
- Ոստիկանության բաժիններում առաջարկվել են ցուցմունքներ տալ, որ «հավաքին մասնակցելու համար փող ենք տվել» ու անմիջապես ազատ կարձակվեն. Արսեն Բաբայան
- Հայ ոստիկանը նման կերպ չպետք է վարվեր հայ քաղաքացու հետ, որը պայքարում է արդարության համար. Աշոտ Հարությունյան
- «Լուսաձայնային նռնակներ խիստ վտանգավոր են առողջության համար, ձայնային ճնշումը կարող է պայթեցնել թմբկաթաղանթը կամ առաջացնել ուշագնացություն»
- ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած Եսայիի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին