Հունիսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու. Բագրատ Սրբազան
«Մենք գնալու ենք այցելությունների, հատկապես թիրախային տեղերը»,- ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները սահմանազատման, սահմանագծման գործընթացի հետ կապված իրազեկման խնդիր ունեն։
Սրբազանն ընդգծեց, որ այցելելու են տարբեր վայրեր, քանի որ իրենց պայքարը պարզ տեղանքի մասին չէ։
Բագրատ Սրբազանն ասաց, որ խնդրել է, որպեսզի գնան ու նկարեն Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված՝ Ոսկեպարի, Կիրանցի սահմանի երկայնքով տեղադրված փշալարերով ցանկապատերը։
«Այս պահի դրությամբ չկա։ Խնդրել եմ՝ երկրորդ անգամ ստուգեն հնարավոր բոլոր ծայրերից։
Հունիսի 21–ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու։ Այն, ինչ որ ինքը ցույց է տվել, չկա, միգուցե ինչ որ հատվածում մի կտոր է, որ նկարեն ու ասեն՝ այլևս վերջ։
Կգնամ, իմ աչքով տեսնելու։ Նկարներ են ուղարկել, որ գետնին ինչ-որ տեղեր փշալարեր են, բայց իր ներկայացրած փշալարերով ցանկապատ գոյություն չունի ինձ ուղարկած լուսանկարներում, տեսանյութերում։ Գնալու եմ անձնապես տեսնել։
Սև լիճը ձեզ օրինակ. գնացել էին ուրիշ լիճ, կանգնել էին ու ասում էին՝ Սև լճում կանգնած ենք, լիճը մերն է»,- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավ կլինի ուսումնասիրեն ու ամաչեն, պետության գործառույթն ենք մենք ստանձնել. Բագրատ Սրբազան
- Առաջին նախագահի ընտանիքի հետ մտերմություն ունեմ, նաև՝ 2-րդ ու 3-րդ նախագահների շրջանակների հետ. Բագրատ Սրբազան
- Մեր խնդիրները պետք է մեր տան մեջ լուծենք, իսկ ԱՄՆ դեսպանությունը պետք է արձագանքի տեղի ունեցած վայրագություններին. Բագրատ Սրբազան
- Երբ Սուրեն Պերոսյանը վերադառնա, որոշելու ենք՝ այս ճանապարհը միասին անցնում ենք, թե ոչ. Բագրատ Սրբազան
- Աբրահամ Գասպարյանին մեկուսացրել են, մոտ 20 բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել. Արսեն Բաբայան
- Բագրատ Սրբազան. Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով և շատ շուտ դուք դրան ականատես կլինեք
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Բագրատ Սրբազանը ներկայացնում է ընթացիկ զարգացումները և Շարժման գալիք ծրագրերը