Խեղաթյուրված նոր ձայնագրությունների նպատակն ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է. Գերասիմ Վարդանյան
Փաստաբան Սոսե Չանդոյանը գրում է.
«Այսօր Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել եմ պաշտպանյալիս` Գերասիմ Վարդանյանին, ում փոխանցել եմ այսօր տարածված ձայնագրությունների բովանդակությունը:
Գերասիմ Վարդանյանը խնդրեց փոխանցել.
«Անհայտ ծագման ու կեղծված ձայնագրությունների միջոցով ինձ նախ ապօրինի կալանավորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակությանս արատավորմանն ուղղված քայլերը` նույն ոճով հրապարակելով խեղաթյուրված նոր ձայնագրություններ, որոնց նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է:
Ես անգամ զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից, իրականությանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ սահմանափակված է իմ տեսակցությունների իրավունքը և կտրված է աշխարհի հետ իմ կապը:
Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը»
Հարակից հրապարակումներ`
- Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են ձայնագրություններ՝ փորձելով արատավորել Գերասիմ Վարդանյանի բարի համբավը. ՀՅԴ
- Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների, այդ թվում Գերասիմ Վարդանյանին տեսակցելու հնարավորություն չկա. Աբրահամյան
- Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին