Բագրատ Սրբազան. Վեհափառն ասել է՝ քո աձնական որոշումն է, եկեղեցին այս շարժման մեջ ներգրավված չէ
«Իշխանության ներկայացուցիչները, կենսագրություն չունեցող մարդիկ անամոթաբար հարցը տանում են Գարեգին Երկրորդ Վեհափառ»,-ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Շարժումն աջակցելու վերաբերյալ հարցին։
Սրբազանն ասաց. «Եկեղեցին, Մայր Աթոռը արդարությանն աջակցել է, դատապարտել է այս բռնությունները, բայց եկեղեցին որպես ինստիտուտ այս շարժման մեջ որևէ ձևով ներգրավվածություն չունի։
Ես անձնական որոշում եմ կայացրել։ Համարվել է, որ եկեղեցին չի կարող քաղաքականության մեջ ակտիվ ներգրավված լինել, ընդունել եմ դա, բայց նաև անձնական որոշում եմ կայացրել, խնդրել եմ Հայոց Հայրապետին դադարեցնի իմ ծառայությունները։
Վեհափառն ասել է՝ քո աձնական որոշումն է։
Ես անձնական որոշում եմ կայացրել, և շատ դժվար, շատ ծանր։ Մայր Աթոռն էլ ինքն է որոշելու՝ ինչպես անել, ինչպես չանել։ Դա բնական է, բայց որ գործընթացների մեջ ներգրավվա՞ծ է։ Ոչ։ Շարժման մեջ ներգրավվա՞ծ է։ Ոչ։
Իրենք որոշակի իմաստով նաև անձի՝ իմ նկատմամբ մտահոգություն են ունեցել այս ամբողջ շարժման հետ կապված»։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու. Բագրատ Սրբազան
- Լավ կլինի ուսումնասիրեն ու ամաչեն, պետության գործառույթն ենք մենք ստանձնել. Բագրատ Սրբազան
- Առաջին նախագահի ընտանիքի հետ մտերմություն ունեմ, նաև՝ 2-րդ ու 3-րդ նախագահների շրջանակների հետ. Բագրատ Սրբազան
- Մեր խնդիրները պետք է մեր տան մեջ լուծենք, իսկ ԱՄՆ դեսպանությունը պետք է արձագանքի տեղի ունեցած վայրագություններին. Բագրատ Սրբազան
- Երբ Սուրեն Պերոսյանը վերադառնա, որոշելու ենք՝ այս ճանապարհը միասին անցնում ենք, թե ոչ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով և շատ շուտ դուք դրան ականատես կլինեք
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Բագրատ Սրբազանը ներկայացնում է ընթացիկ զարգացումները և Շարժման գալիք ծրագրերը
- Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը