Եթերում է «Իմնեմնիմի» փոդքասթի 109-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 109-րդ թողարկման հերթապահներն են՝ թյուրքագետ Վարուժան Գեղամյան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյան, հյուրերը՝ փաստաբան Արսեն Բաբայան, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան։
Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ հավանականությունը մեծ է, որ եթե Հայաստանի գործող իշխանությունները միակողմանի չզիջեն, ապա որոշ ուղղություններով ադրբեջանական զինուժը ռազմական գործողությունների կդիմի։
Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Մայիսի 21-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում «Իմնեմնիմի»–ի գործով դատական նիստի ընթացքում Սամսոնյանի և Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է և կիրառվել է վարչական վերահսկողություն, համահեղինակները նաև ժամանակավորապես զրկված են սեփական հեղինակային հաղրոդումը վարելու հնարավորությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Իմնեմնիմիի գործով» հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավորին
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. «Իմնեմնիմիի գործով» նախնական դատալսումները շարունակվում են
- Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը
- «Իմնեմնիմի» փոդքաստում այսօր կհերթապահեն Նաիրա Կարապետյանն ու Մարգարիտ Եսայանը