Լիլիթ Բլեյան. ԱԳՆ ինքնախոստովանական հայտարարությունից հետո միակ տրամաբանական քայլը կլիներ կառավարության հրաժարականը
Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը գրում է.
«ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն այն մասին, որ ՀՀ կառավարությունը ձախողել է "խաղաղության խաչմերուկ" ծրագիրը։ Հայտարարությունից բխում է, որ իրենց որևէ ջանք օգուտ չի տալիս, և սահմանային բոլոր վերաձևումները, գյուղերի անդամահատումը, դաշտերի ականազերծումն ու ընդհանրապես իրենց արած որևէ գործողություն որևէ սանտիմետրով չի մոտեցնում խաղաղությունը։
Այս ինքնախոստովանական հայտարարությունից հետո միակ տրամաբանական քայլը կլիներ կառավարության հրաժարականը։ Հակառակ դեպքում իրենք դա ստիպված կլինեն անել արդեն իրենց գուժած ռազմական գործողությունների մեկնարկից հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Բադալյան. ԱԳՆ-ն փաստեց Հայաստանի հերթական պարտությունը
- ԱԳՆ. Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները