Սաուդյան Արաբիայում Հաջի ժամանակ առնվազն 550 ուխտավոր է զոհվել
Ավելի քան 500 ուխտավոր է շոգի պատճառով մահացել Սաուդյան Արաբիայում հաջջի ժամանակ։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով դիվանագետներին։
«Մեքքայի Ալ-Մուայսեմա թաղամասի դիահերձարանում մահացածների ընդհանուր թիվը կազմել է 550 մարդ»,-ասել են գործակալության զրուցակիցները։
Նախկինում հաղորդվում էր 76 ուխտավորի մահվան մասին՝ 41-ը Հորդանանից, 35-ը՝ Թունիսից։
Երկու արաբ դիվանագետներ հայտնել են, որ մահացածներից առնվազն 323-ը Եգիպտոսի քաղաքացիներ են: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ նրանք բոլորը (բացառությամբ մեկ մարդու, ով մահացու վնասվածքներ էր ստացել փոքր հրմշտոցի ժամանակ) մահացել են շոգից։ Բացի այդ, զոհվել է առնվազն 60 հորդանանցի։
Մի քանի երկրների կողմից գրանցված մահերի ընդհանուր թիվը հասնում է 577-ի: Ինչպես զրուցակիցներից մեկը պարզաբանել է AFP-ին, Եգիպտոսի մահերի թիվն աճել է չգրանցված ուխտավորների մեծ թվի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան