![](https://panorama.am/news_images/1007/3018948_1/448525977_434996206163154_4774939690798104775_n.thumb.jpg)
ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Հունիսի 19-ին, ժամը 15։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «SHACMAN» (վարորդ՝ Հ․ Կ․) և «BMW» (վարորդ՝ Ի․ Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ի․ Ն․-ն տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)
![Ինչպես է քաղաքապետարանը պայքարում բացօթյա առևտրի դեմ](https://panorama.am/video_images/17/49796_1/f667e7ba72a446_667e7ba72a485.png)
![Իրանում հավանական է ընտրությունների երկրորդ փուլ. Իրանագետ](https://panorama.am/video_images/17/49794_1/f667d6fd223ff2_667d6fd224031.jpg)
![Արարատ Միրզոյան. Ես չեմ տեսնում դրական արձագանք Ադրբեջանի կողմից](https://panorama.am/video_images/17/49793_1/f667d62f2f3a73_667d62f2f3ab3.jpg)
![Քաղաքագետ. Կարող է ստանանք ռեգիոնալ մեծ պատերազմ Հայաստանի տարածքում](https://panorama.am/video_images/17/49792_1/f667d628649f9b_667d628649fdb.jpg)