Մբապե. Առանց ռիսկի հաղթանակներ չեն լինում
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն լուսանկար է հրապարակել Եվրոպայի առաջնությունից։ Ավստրիայի հետ խաղի (1:0) 91-րդ րոպեին ֆուտբոլիստը փոխարինվել է վնասվածքի պատճառով։
«Առանց ռիսկի հաղթանակներ չեն լինում»,- գրել է Մբապեն։
Հետազոտության ժամանակ բժիշկները Կիլիան Մբապեի մոտ քթի կոտրվածք են ախտորոշել։ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտնել է, որ հարձակվողը վիրահատության կարիք կունենա։
Ֆրանսիայի հավաքականն իր հաջորդ հանդիպումը «Ռվրո-2024»-ում կանցկացնի հունիսի 21-ին Հոլանդիայի հետ։