Վահան Մարտիրոսյանը նշանակվել է չեխական Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիայի նվագախմբի գլխավոր դիրիժոր
2025/2026թթ 57-րդ երաժշտաշրջանից Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիայի (Komorní filharmonie Pardubice) գլխավոր դիրիժոր է նշանակվել հայտնի դիրժիոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյանը։ Այդ մասին պաշտոնապես հայտնել է ֆիլհարմոնիայի ղեկավարությունը։
orer.eu-ն գրում է, որ Վահան Մարտիրոսյանը չեխական Պարդուբիցեի հանդիսատեսին արդեն քաջ ծանոթ է իր ելույթներով. անցյալ տարի ղեկավարել է Pardubice Music Spring փառատոնի բացման համերգը։ Նա նաև Պարդուբիցե կամերային ֆիլհարմոնիկի հետ ձայնագրել է հոլանդական հեղինակավոր Brilliant Classics հայտնի ընկերության ձայնասկավառակները։
Այս տարվա մարտին «Համաշխարհային ֆլեյտա» համերգաշարըի շրջանակներում Պարդուբիցեի ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբը դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ և իտալացի հանրաճանաչ ֆլեյտահար Մասիմո Մերցելու մասնակցությամբ հանդես են եկել երեք համերգով։ Նա բազմաթիվ ձայնագրություններ է կատարել նաև Պրահայի ռադիոյի նվագախմբի հետ, ղեկավարել է չեխական այլ նվագախմբեր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին