Արտակարգ իրավիճակ է Առինջում
Այսօր՝ հունիսի 19-ին, արտակագ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ն ու մանրամասնում, որ Առինջի Խաչատուր Աբովյան թաղամասի 2-րդ փողոցում, ըստ բնակիչների, մի քանի օր է՝ խմելու ջրի խողովակի վնասվելու պատճառով փողոցը վերածվել է փոքրիկ Վենետիկի:
Ջուրը 30, որոշ հատվածներում էլ 40-50 սմ բարձրությամբ հոսում է, իսկ «Վեոլիա ջուրը» միչև այս պահը ոչ մի աշխատանք չի կատարում խնդիրը լուծելու համար:
Ըստ բնակիչների՝ փողոցը ողողված է խմելու ջրով, մինչդեռ աշխարհը պայքարում է խմելու ջրի խնայողությունը պահելու համար, բայց մեզ մոտ՝ շնորհիվ «Վեոլիա ջրի» ոչ ճիշտ ու գրագետ աշխատանքի, խմելու ջուրը կորում է: