Նորածնային ևս մեկ սքրինինգային հետազոտություն` պետպատվերով
Նորածինների շրջանում ևս մեկ հիվանդության վաղ ախտորոշման համար պետական պատվերով այսուհետ կիրականացվի սքրինինգային հետազոտություն:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու մանրամասնում, որ բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտանաբերել հիվանդությունն ու կանխել դրա զագացումը` խուսափելով մահվան ելքերից առավելապես տղաների շրջանում:
ԱՆ-ից նշում են, որ այս սքրինինգը աղջիկների մոտ թույլ կտա կանխարգելել հիպոնաթրիեմիան, որը, երկարաժամկետ կտրվածքով, հանգեցնում է մտավոր զարգացման հապաղման:
Բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշման և ժամանակին բուժման ու բարդացումների կանխարգելման համար մեր երկրում պետության կողմից իրականացվում էր թվով 6 սքրինինգային ծրագիր, ԱԳՀ սքրինինգը` արդեն 7-րդն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա