ՈւԵՖԱ-ն երկրպագուների պատճառով տուգանել է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիային
ՈւԵՖԱ-ի վերահսկողության, կարգապահական և էթիկայի մարմինը Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի Իտալիա - Ալբանիա խաղից հետո տուգանել է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիային։
Հանդիպումը կայացել է հունիսի 15-ին Դորտմունդում, ավարտվել է իտալացիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Sport.ru-ի հաղորդմամբ, խաղից հետո Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիային մեղադրանք է առաջադրվել երկրպագուների վարքագծի պատճառով, ովքեր տարբեր առարկաներ են նետել, օգտագործել պիրոտեխնիկան, վազել խաղադաշտ, ինչպես նաև ցուցադրել սադրիչ հաղորդագրություն, որը չի համապատասխանում մարզական իրադարձությանը:
Ալբանիայի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի այսօր Համբուրգում՝ Խորվաթիայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան