Աբրահամ Գասպարյանին մեկուսացրել են, մոտ 20 բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել. Արսեն Բաբայան
«Հունիսի 12-ն իսկապես ջրբաժան էր, ոստիկանության կողմից իրականացված գոնե իմ տեսած ամենադաժան և աննախադեպ երևույթ էր»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ համատեղ ասուլիսում ասաց իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշեց, որ իրենց համոզմամբ հունիսի 12-ի իրադարձություններն իշխանության կողմից ի սկզբանե պլանավորված էր որպես պատժիչ գործողություն այն քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ, որոնք մասնակցել են բողոքի ակցիաներին։
«Կան դրվագներ, առանձին կոնկրետ լրագրողների ուղղությամբ իրականացվել է գործողություն։ Աբրահամ Գասպարյանի օրինակը. մեկուսացրել են լրագրողին, մոտ 20 կարմիր կամ սև բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել, իսկ սա ոստիկանական ֆիզիկական ուժ կիրառելու որևէ կանոնի չի ենթարկվում»։
Նա նշեց, որ ասում են քաղաքացին բռնություն է գործադրել, զանգվածային անկարգություններին մասնակցել, բայց դրա համար անհարժեշտ է հիմնավորեն բռնությունը. «Զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը պետք է բռնության տարրեր պարունակի։ Քանի որ պլաստմասե շշերով հնարավոր չէ բռնություն կիրառել, մարդկանց սկսել են ձերբակալել խուլիգանության մեղադրանքներով»։
Բաբայանը ասաց, որ ՀՅԴ անդամներին ապօրինի ձերբակալում են, իբր մարդկանց նյութական առումով շահագրգռելու համար։
Բագրատ Սրբազանն ասաց. «Մեր երկրում քաղաքացին պաշտպանված չէ ո՛չ ոստիկանությունից, ո՛չ քննչական կոմիտեից, ո՛չ Դատախազությունից, ո՛չ էլ առհասարակ իրավական մարմիններից։ Նրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քնահաճույքներին»։
Հարակից հրապարակումներ`
- Քննչական մարմինը քաղաքական պատվեր է կատարել, ոստիկանությունն ավելի հեռուն է գնացել. Փաստաբան
- Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
- Բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանները դրսևորում են առանձնակի թիրախավորում
- Իրավապաշտպան ՀԿ-ներ. Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են անձամբ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի կողմից
- Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցների մի փոքրիկ մաս, վիրավորներ ունեցանք, զոհեր չունեցանք. Անդրանիկ Քոչարյան
- Կարծում եմ, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ.Ավանեսյանը՝ Աբրահամ Գասպարյանի դեմ բիրտ ուժ գործադրելու մասին
- «Ցավն այսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող». Աբրահամ Գասպարյանը դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում
- Պարզվեց, որ ոստիկանները շինությունը չէին պաշտպանում՝ մարդու, անձի էին պաշտպանում. Փաստաբան Հարությունյան
- Արա Զոհրաբյան. Ոստիկանը պետք է բարձր գտնվի пацанский մտածելակերպից
- «ՀԵՏՔ». Ոստիկանությունը «Զարյա 3» նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. Ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
- Կարապետյանց. Հասարակությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունը օրվա իշխանությունների անձնական օգտագործման գործիքը չպիտի լինի
- Պոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը
- Արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն. Մանրամասներ է պատմում Աբրահամ Գասպարյանի կինը
- Աբրահամ Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, կողոսկրերն են կոտրվել
- Աբրահամ Գասպարյանին բաժին են տեղափոխել արնաշաղախ, առանց կոշիկների
- Ոստիկանների կողմից դաժան խոշտանգման ենթարկված Աբրահամ Գասպարյանը Զեյթունի բաժնում է
- Ոստիկանները առևանգել են նաև Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան