Երբ Սուրեն Պերոսյանը վերադառնա, որոշելու ենք՝ այս ճանապարհը միասին անցնում ենք, թե ոչ. Բագրատ Սրբազան
«Սուրեն Պետրոսյանը խնդրեց մի քանի օրով մեկնել արտերկիր, երբ վերադառնա՝ շատ հարցեր ունենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել, նաև որոշելու՝ այս ճանապարհը միասին անցնում ենք, թե ոչ»,- ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը կրկնեց, որ շատ հարցեր ունեն Սուրեն Պետրոսյանին։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ մոտ բախումների ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ Սուրեն Պետրոսյանին քաղաքացիական մեքենայով առևանգել են, չորս հոգով։ Ըստ ականատեսների՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։
«Սուրեն Պետրոսյանին հանդիպել եմ հունիսի 13-ի երեկոյան, այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց։ Խոսել եմ իր հետ, մանրամասն քննարկել ենք հարցերը։ Ինքը պատմել է եղելությունը՝ ինչ տեղի է ունեցել։ Ընդունել եմ այնպես, ինչպես պատմել է, քանի որ այլ միջոց չունենք քննելու, քննություն անցկացնելու կարիքը էլ չկա։
Այն, ինչ տեղի ունեցել են, արձանագրել ենք։ Այդ օրը, մեզ տրված տեղեկությունների, առևանգվել է, դա պետք է ինքը կարողանա հաստատել և ըստ այդմ նաև դրան համապատասխան գործընթացները սկսել։
Իրեն ուզել են, ըստ իր ներկայացման, ուղղակիորեն դուրս պահել հունիսի 12-ի հավաքին մասնակցելուց կամ ընդհանուր շարժումից։
Հունիսի 12-ի առավոտյան շատ մարդկանց են հեռաձայնել, հրավիրել հատուկ տեղ։ Նրանց թվում է եղել Սուրեն Պետրոսյանը, ըստ իր պատմելու։ Ինքն առավոտյան չի գնացել, բայց երեկոյան ժամը 18։00-ի կողմերը, իրենք են մոտեցել Սուրեն Պետրոսյանին։ Երկու հոգի, մի քանի հոգի էլ այլ կողմերից, իրեն նստեցրել են սև մեքենա, իր պատմելով, տարել են Հրազդան, ինչ որ առանձին տեղ»,- պատմեց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պետրոսյանն այսօրվա հավաքին չի մասնակցի
- Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
- Սուրեն Պետրոսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
- Ինձ հետ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան
- Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գտնվելու վայրը դեռ ստույգ հայտնի չէ
- Սուրեն Պետրոսյանին քաղաքացիական մեքենայով առևանգել են․ Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան