Մեր խնդիրները պետք է մեր տան մեջ լուծենք, իսկ ԱՄՆ դեսպանությունը պետք է արձագանքի տեղի ունեցած վայրագություններին. Բագրատ Սրբազան
«Արտաքին ուժերի աջակցությունն այս պահին մեզ համար հարցադրումներ է առաջացնում»,- ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշեց, որ հատկապես Արևմտյան ուժերն ու հատկապես ԱՄՆ դեսպանությունը, որի օժանդակությամբ տեղի է ունենում ոստիկանական բարեփոխումները, պետք է արձագանքեն տեղի ունեցած վայրագություններին, արյունահեղությանը, անկախ իրենց վերաբերմունքից այս Շարժմանը. «Եվ եթե իրենք կարծում են, որ ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունի, ապա ևս մեկ անգամ մաղթում եմ, որ նույն ժողովրդավարությունն էլ իրենց մոտ լինի»։
«Այս Շարժումը արտաքին աջակցություն չունեցող, ազգային-ազատագրական, հոգևոր բարոյական բարձր արժեքներին հետամուտ լինող շարժում է։
Մեր խնդիրները պետք է մեր տան մեջ լուծենք։ Սա հայկական օրակարգով, մաքուր, զուլալ, հոգևոր բովանդակությամբ, ազգային ազատագրական շարժում է»,- ասաց Սրբազանը։
Նա ընդգծեց, որ Շարժումը քաղաքական հենարան չունի, բոլոր փորձերը կապելու նախկինների հետ, սին են ու դատարկ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան