Առաջին նախագահի ընտանիքի հետ մտերմություն ունեմ, նաև՝ 2-րդ ու 3-րդ նախագահների շրջանակների հետ. Բագրատ Սրբազան
««Մարտի 1»-ը ողբերգություն է բոլոր առումներով, այն լիարժեք բացահայտելու հնարավորություն ուներ այս իշխանությունը վեց տարվա ընթացքում»,- ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հարցին, թե ինչո՞ւ ժամանակին գնահատական չի հնչեցրել «մարտի 1»-ի վերաբերյալ, երբ հիմա հունիսի 12-ի իրադարձությունները համեմատում է այդ օրվա հետ, Սրբազանը պատասխանեց. «Երբ իրենք կբացահայտեն, գնահատական կտան, ես էլ ինձ իրավունք կվերապահեմ գնահատական տալու»։
Բագրատ Սրբազանը նաև ասաց, «մարտի 1»-ի հետ համեմատությունը զուտ անձի պատճառով է եղել։
«Այդ մարդն ի՞նչ էր ասում «մարտի 1»-ին՝ հոգին փառավորվում էր, քաղաքացիներին հրահրում էր, որ ոստիկաններին ջարդեն, երկաթներ վերցնեն, ինքնպաշտպանվեն։ Ես համեմատել եմ այդ դրվագները։
Ես այն մարդը չէ, որ «մարտի 1»-ի քաղաքական գնահատական տամ։ Դատարան կա, վեց տարի դատարանն իրենց ձեռքում է, բոլոր հնարավոր տարբերակներով՝ ԱԱԾ, փաստաթղթեր, ամեն ինչ իրենց ձեռքում է։ Թող բացահայտեն»,- նշեց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը ընդգծեց, որ Շարժումը քաղաքական հենարան չունի, բոլոր փորձերը կապելու «նախկինների» հետ, սին են ու դատարկ։
«Ես որևէ խնդիր չունեմ համագործակցելու բոլորի հետ։ Ինձ հրավիրել էին «Արարատյան ալյանս» ինստիտուտի հավաքին՝ կազմակերպված Ռուսաստանի հայերի միության կողմից, աղմուկ էր բարձրացել՝ բացահայտված է՝ ռուսական է։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Մադագասկարը թող հրավիրեն, իրենցը գնամ։
Մտերմություն ունեմ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ, նաև՝ ՀԱԿ-ի տարբեր անձանց հետ։
Մտերմություն ունեմ երկրորդ, երրորդ նախագահների շրջանակների հետ։
Ես ընդդիմադիր եմ եղել բոլոր իշխանությունների ժամանակ, իրենց ասել եմ, բայց թշնամի չենք եղել։
Թերություններ, սխալներ, ձախողումներ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, անընդունելի են եղել մեզ համար, մարդիկ էլ ընդունել են, բայց դրանք ողբերգություն չեն եղել, շտկելիք են եղել»,- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր խնդիրները պետք է մեր տան մեջ լուծենք, իսկ ԱՄՆ դեսպանությունը պետք է արձագանքի տեղի ունեցած վայրագություններին. Բագրատ Սրբազան
- Երբ Սուրեն Պերոսյանը վերադառնա, որոշելու ենք՝ այս ճանապարհը միասին անցնում ենք, թե ոչ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով և շատ շուտ դուք դրան ականատես կլինեք
- ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Բագրատ Սրբազանը ներկայացնում է ընթացիկ զարգացումները և Շարժման գալիք ծրագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան