Փաշինյանն ուրանալով Ցեղասպանության և 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը՝ ՀՀ-ն դարձնում է «թուրքական աշխարհի» մաս. Շարմազանով
«Փաշինյան -Էրդողան հարաբերությունների ամբողջ էությունը հետևյալն է՝ Էն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր գլխիդ։ Ի դեպ,«ձեռք համբուրողի» կարգավիճակ ունեցողին դժվար չէ կռահել»,- նշում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, իրականացնելով Թուրքիայի «ձեռքը համբուրելու» քաղաքականությունը՝ Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից։
«Տեղի է ունենում ՀՀ ինքնիշխանության կորուստ ու Հայաստանի թրքացում։
Փաստացի Փաշինյանն, ուրանալով Ցեղասպանության 1,5 մլն նահատակների ու 44-օրյա պատերազմի հազարավոր նահատակների հիշատակը, ՀՀ-ն դարձնում է «թուրքական աշխարհի» մաս։
Այդ ճանապարհին նա կռիվ է տալիս ազգային բոլոր ինստիտուտների ու ազգային խորհրդանիշների հետ՝ բանակ, եկեղեցի, պատմություն…
Հիմա էլ հերթը հասել է խաչքարերին։
Թե բա՝ ինչու՞ են խաչքար տեղադրում։
Թուրքերը Ջուղայում էին մեր խաչքարերը ոչնչացնում, իսկ Նիկոլը՝ մատաղ սերնդի հոգիներում։
Ապագա պատմաբանը սրանց կառավարումն անվանելու է թուրքական դեսանտի օկուպացիայի սև ժամանակաշրջան»,- գրել է Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Պետրոսյան. Խաչքարը հանրույթի մի զգալի մասի դարերով փորձված արձագանքն է իրավիճակին, նրա հույսի դրսևորումն է
- «Հրապարակ». Ի՞նչ է արել խաչքարը Փաշինյանին
- Քաղաքագետ. Անկարայի անունից նախապայմաններ առաջ քաշողն Ադրբեջանն է
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ
- Եկեք երեխաների վզից խաչքար կապենք, ասենք՝ դե քարշ տվեք, Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան