Կարեն Խաչանովը չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին
Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան հայտարարել է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները: Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզ մեկնող մարզիկների թվում չէ, չնայած նրան, որ նվաճել էր վարկանիշ:
rsport.ria.ru-ն ներկայացրել է ռուս թենիսիստների կազմը, ովքեր հանդես կգան Փարիզի Օլիմպիական խաղերում։
Տղամարդկանց պայքարում կխաղան Դանիիլ Մեդվեդևը, Ռոման Սաֆիուլինը, Ասլան Կարացևը, Պավել Կոտովը, իսկ աղջիկների պայքարում՝ Եկատերինա Ալեքսանդրովան , Միրա Անդրեևան, Վերոնիկա Կուդերմետովան և Դիանա Շնայդերը։ Զուգախաղերում հանդես կգան Մեդվեդև/Սաֆյուլին, Կոտով/Կարացև, Անդրեևա/Կուդերմետովա և Ալեքսանդրովա/Շնայդեր զույգերը:
Առաջատար խաղացողներ, մասնավորապես, Անդրեյ Ռուբլյովը, Կարեն Խաչանովը, Դարիա Կասատկինան, Լյուդմիլա Սամսոնովան հանդես չեն գա Օլիմպիական խաղերում։
Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան