Փարիզը Հարավային Կովկասում հրահրում է ռազմական առճակատման հերթական փուլը. Մարիա Զախարովա
Փարիզը հրահրում է ռազմական առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում։ Այս մասին հունիսի 19-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի գնման պայմանագիրը։
Զախարովան այս պայմանագիրն անվանել է էսկալացիա հրահրելու «մեկ այլ քայլ»։
«Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, նույնիսկ մեկ ժողովրդի շահերով։ Ոչ մի նման բան, Փարիզը ձգտում է օգտագործել երկրների ներսում կամ երկրների միջև եղած տարաձայնությունները, հակասությունները՝ որպես սեփական կոնյուկտրուրային նպատակներին հասնելու գործիք:
«Սեփական կոնյուկտուրային նպատակներ» ասելով ես նկատի ունեմ ոչ միայն Ելիսեյան պալատի անձնական շահը, այլև Ֆրանսիան՝ որպես ՆԱՏՕ-ի գաղափարախոսության դիրիժոր»,-ասաց Զախարովան։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը ավելի վաղ հայտնել էր. «Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ռազմաարդյունաբերական ընկերությունը միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր»։ Երեքշաբթի օրը՝ հունիսի 18-ին, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստյան Լեկորնուն ասել էր, որ ֆրանսիական ինքնագնաց հրետանային CAESAR համակարգերի գնման նպատաով Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը Ֆրանսիայից «CAESAR» հաուբիցներ կգնի
- ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է պայմանագիր
- ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին