Էդ որ միշտ գրում ենք «10 մլն հայ», «10 մլն հայ», մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը. Նիկոլ Փաշինյան
«Ուզում եմ կարևորել «Ի գործ» ծրագիրը, որը ստեղծում է օրգանական կապ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև»,- Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «Ի գործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե կարծիք կա, որ մասնակիցների թիվը քիչ է, 10 մլն հայից միայն մի քանի հարյուրն են մասնկացում «Ի գործ» ծրագրին։
«Չնայած էդ էլ մի ուրիշ պրոբլեմատիկ է, չէ՞։ Մենք այդ թվաբանությանը միշտ չէ, որ մեծ նշանակություն ենք տալիս։ Էս վերջերս, ինձ մոտ հարց ծագեց՝ էդ որ միշտ գրում ենք «10 մլն հայ», «10 մլն հայ», մի տեղ կա էդ հայերի ցուցակը, թե չկա։ Համոզված եմ, որ չկա։
Այստեղ էլ էլի սրբացման ֆենոմենն է, ինքը սուրբ է ոչ մեկը չկպնի։ Ինչը ոչ ավելանում է, ոչ պակասում է, չես կարա փոխես, ինքը 10 մլն է։ Մեկն ասի՝ 10 մլն չէ, այլ 10 մլն 561 հազար է, բոլորը կհարձակվեն, կասեն՝ այ տգետ, այ դիլետանտ, դու որտեղից գիտես, ով է հաշվել և այլն։
Մեկն ասի՝ ոչ 9 մլն 200 հազար է, կասեն՝ այ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը, դու գրչի մի հարվածով 800 հազար հայի ջնջեցիր։
Սա մեր իրականությունն է, մեր մասին է, բայց մենք պետք է խոսենք դրա մասին, եթե չենք խոսում, որն է դրա օգուտը»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել էր 10 մլն ծառ տնկելու ծրագիրը՝ ի պատիվ աշխարհում ապրող 10 մլն հայերի։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ուր են Փաշինյանի խոստացած 10 մլն տնկիները, որ պետք է տնկվեին և ինչու չտնկվեցին
- Արցախյան հարցը աշխարհով մեկ սփռված 10 մլն հայի խնդիրն է, Թևան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները