Պատերազմի հետևանքով սպանված երեխաների թիվն անցած տարի եռապատկվել է
«Անցած տարվա հոկտեմբերից ի վեր, երբ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը հարձակբեց Իսրայելի վրա, երկու կողմերն էլ իրականացրել են ռազմական հանցագործություններ»,-այս մասին հայտարարել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը։
Նա նշել է, որ անցած ամիսներին տեսնում են տառապանքներ ու մահեր, Գազայի հատվածում Իսրայելի ակտիվ հարձակումների հետևանքով սպանվել ու վիրավորվել է ավելի քան 120 հազար մարդ, հիմնականում կանայք ու երեխաներ։
Հանձնակատարը նշել է, որ Ռաֆահում մայիսի սկզբից իսրայելական գործողությունների ակտիվացումից հետո մոտ մեկ մլն պաղեստինցի ստիպված է եղել լքել իրենց տները, իսկ հումանիտար օգնության ցուցաբերումը ծայրահեղ կերպով դժվարացել է։
«Այս ամենին պետք է վերջ դնել։ ՄԱԿ աշխատակիցները հայտնում են, որ հազարավոր ընտանիքներ ապրում են խիստ բնակցման, հակասանիտարական ու խմելու ջրի դեֆիցիտի պայմաններում»,-նշել է հանձնակատարը՝ նշելով, որ տեղեկություններ են ստանում բնակչության շրջանում տարածված հիվանդությունների՝ հեպատիտ Ա-ի, վարակիչ ու մաշկային խնդիրների մասին։
Գնահատելով աշխարհում պատերազմների ազդեցությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նշել է, որ անցած տարի զինված հակամարտությունների ժամանակ զոհված խաղաղ բնակիչների թիվն ավելացել է 72 տոկոսով։ 2023 թվականին հակամարտությունների ժամանակ զոհված կանանց թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է, իսկ երեխաների թիվը՝ եռապատկվել։
Լուսանկարնում Ադրբեջանի կողմից օկուպացրած Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչներ Միքայելն ու Նվերն են։ Եղբայրները զոհվեցին անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական ռումբերից։ ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը, սակայն, Արցախում սպանված երեխաների , քաղաքացիական անձանց մասին չի հիշատակել։
Հարակից հրապարակումներ`
- «Վերա»-ն աշխարհին կպատմի Արցախում բլոկադայի 206-րդ օրվա ողբերգական պատմությունը
- Արցախցի Զարինեն հիմա մի երազանք ունի՝ կարողանան սարքել 8-ամյա և 10-ամյա որդիների՝ Միքայելի և Սևակի գերեզմանը
- BBC. Հայերի նկատմամբ ատելության խոսքը դեռևս տարածված է ադրբեջանական դպրոցներում, նաև՝ դասագրքերում
- Լեռնային Ղարաբաղ. «Մարդիկ ուշաթափվում են հացի հերթում» BBC-ի անդրադարձը
- Մայրը երեխաներին սնունդ բերելու նպատակով էր ոտքով գնացել Մարտակերտ. մանրամասներ 3 և 6 տարեկան երեխաների մահվան դեպքից
- Մարտակերտում հուլիսի 7-ից անհետ կորած երեխաներին մահացած են գտել