Կապի մեջ կլինենք․ Պուտինը՝ Կիմ Չեն Ընին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյանի օդանավակայանում Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին հրաժեշտի ժամանակ խոստացել է կապի մեջ մնալ։
«Մենք կապի մեջ կլինենք»,- ասել է Պուտինը և շնորհակալություն հայտնել Կիմ Չեն Ընին։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Վիետնամը սերտորեն համագործակցում են առանցքային բազմակողմ հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։
Պուտինի հոդվածը Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի «Նյանզան» պաշտոնական հրապարակման համար՝ «Ռուսաստան և Վիետնամ. ժամանակի փորձարկված բարեկամություն» վերնագրով հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Մենք սերտորեն համագործակցում ենք առանցքային բազմակողմ հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում»,- ասվում է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները