Սուրեն Պապիկյանը հանդիպել է Մակրոնի ռազմական գծով խորհրդականի հետ
Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները