Հայտնի են Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի հաղթողները
Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշարը, որի շրջանակում այս տարի միաժամանակ անցկացվել են շախմատի մանկապատանեկան և 17-րդ կարգի շրջանային մրցաշարերը։
17-րդ կարգի շրջանային մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել է Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգաիսին՝ վաստակելով 6,5 միավոր:
Մրցաշարի փակման ու հաղթողների պարգևատրման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, մրցաշարի կազմակերպիչ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը:
Ողջունելով մրցաշարի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ հենց նմանօրինակ մրցաշարերում են կերտվում ու կոփվում աշխարհի ուժեղագույն շախմատիստները: Ընդգծելով Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարի մասնակիցների բարձր կարգը՝ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել՝ լավագույն տասնյակի ներկայացուցիչները մոտ ապագայում լուրջ հաջողությունների կհասնեն նաև համաշխարհային մակարդակում:
Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի փոխչեմպիոն է դարձել ԱՄՆ ներկայացնող հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը (5 միավոր): Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանը 4,5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, Հայկ Մարտիրոսյանը՝ 6-րդ տեղը (4,5 միավոր), Մանուէլ Պետրոսյանը՝ 7-րդ տեղը (4 միավոր), իսկ Շանթ Սարգսյանը` 8-րդ (4 միավոր):
17-րդ կարգի շրջանային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի և Իրանի առաջատար շախմատիստները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան