Իշխանություններն ագահորեն են օգտվում իրենց լծակներից՝ թույլ չտալով, որ ՄԻՊ-ն իր գործն անի․ փաստաբան
«Ուզում եմ հստակ արձանագրենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի բացակայությունը հանրային պրոցեսներից»,- այս մասին ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նրա խոսքով ՝ավելի քան մեկ ամիս գործընթացներ են տեղի ունենում Երևանում, անընդհատ խոսվում է ոստիկանական բռնությունների մասին, սակայն ՄԻՊ-ը որևէ արտահերթ հայտարարությամբ հանդես չի եկել։
«Նախորդ բոլոր ՄԻՊ-երը նմանատիպ իրադրությունում, երբ ինչ-որ բան է տեղի ունենում երկրում, միշտ արտահերթ զեկույցներով են հանդես եկել, որն ունեցել է որոշ առումով զսպող կամ հավասարակշռող գործառույթ։ Այս պահին նույնիսկ սա չունենք։ Այսինքն՝ իշխանություններն այսչափ ագահորեն են օգտվում իրենց լծակներից՝ թույլ չտալով, որ ՄԻՊ-ն իր գործն անի»,- ասաց նա։
Հարցին ,թե արդյո՞ք իրավական գնահատական կտրի տեղի ունեցած բռնություններին, փաստաբանն ասաց․ «Քաղաքական իշխանությունների թողտվությամբ նման ռեպրեսիաների դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով պայքարելը նման է պարսատիկով տանկերի դեմ կռվելուն։ Հարցը քաղաքական է»։