Կեղծ 20-հազարանոցներ են շրջանառվել
Հունիսի 5-ին, կեսգիշերն մոտ, Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտ ծառայություն իրականացնող պարկներին է մոտենում մի քաղաքացի: Նա հայտնում է, որ մոտ կես ժամ առաջ իր շինանյութի խանութ է մտել անհայտ մեկը, շաղափի և այլ ապրանքի համար վճարել երկու 20-հազարանոց, իրենից ստացել 16 հազար դրամ մանրը ու հեռացել: Հետո պարզվել է, որ 20-հազարանոցները կեղծ են` հուշանվեր: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Պարեկները տեղեկությունը փոխանցում են ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնում է դեպքի վայր:
Նախ ճշտվում է մեքենան, որով խարդախը մոտեցել էր շինանյութի խանութին: Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվում է, որ «Օպել Աստրա» մակնիշի մեքենան շահագործում է Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Հետագա միջոցառումներով պարզվում է, որ մինչ Բջնի մեկնելը, երեկոյան ժամը 9-ից հետո, երիտասարդը մեկական 20-հազարանոց հուշադրամ էլ իրացրել է Չարենցավան քաղաքի երկու բենզալցակայանում:
Նույն օրը Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ:
Հունիսի 13-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Քաղսիի 22-ամյա բնակչի տանն ու նրա վարած մեքենայում: Մեքենայի բեռնախցում հայտնաբերվել է շաղափ, ավտոտնակից` այլ ապրանք, որոնց վերաբերյալ տանտերը հայտնել է, որ դրանք հուշանվեր թղթադրամներով ձեռք է բերել Բջնիի շինանյութի խանութից:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան