Աբրահամ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Աբրահամ Գասպարյանի փաստաբանը պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել՝ ոստիկանների կողմից Գասպարյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ։ Փաստաբան Տիգրան Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
«ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հաղորդումն ստացվել է, քննարկվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ուժ, ասել է թե՝ բռնություն է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը։
Տուժել են նաև շուրջ մեկ տասնյակ լրագրողներ և օպերատորներ, վնասվել է ԶԼՄ-ներին պատկանող գույքը, սակայն աննախադեպ և առերևույթ թիրախավորված բռնության է ենթարկվել լրագրող Աբրահամ Գասպարյանը։ Ոստիկանները ոչ միայն բռնություն են կիրառել նրան բերման ենթարկելիս, այլև՝ հաջորդիվ, տեղափոխելով նրան ոստիկանական պատնեշի ետևի հատվածում, ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով հայհոյանքներ։ Աբրահամ Գասպարյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ կողոսկրերի կոտրվածք, գլխի վնասվածք։ Հատկանշական է, որ իրավապահները քրեական վարույթ չեն նախաձեռնել, թեեւ հիվանդանոցից ստացել են համապատասխան հաղորդում, որ բուժօգնության է տեղափոխվել բռնության ենթարկված անձ»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Գասպարյանին մեկուսացրել են, մոտ 20 բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել. Արսեն Բաբայան
- Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
- Կարծում եմ, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ.Ավանեսյանը՝ Աբրահամ Գասպարյանի դեմ բիրտ ուժ գործադրելու մասին
- «Ցավն այսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող». Աբրահամ Գասպարյանը դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին