Հաստատվեց ԵՀ-ից 15 մլն եվրո Արցախից բռնագաղթածների կարիքների համար հատկացնելու համաձայնագիրը
«15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալ տնտեսկան դիմակայունությանը, մասնավորապես նպաստել ԼՂՀ-ից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը»,-կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա զեկուցեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը։
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում՝ աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների ու կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց ու խոցելի խմբերին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնմանը»,- մանրամասնեց Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ չզեկուցվող նախագծերի փաթեթում ընդունվել է նաև նախագիծ, որով ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի ևս 3 միլիոն եվրո, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը առավել լայն բարեփոխումների գործընթացում և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառմանը։
Հարակից հրապարակումներ`
- Բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման դիմումները ընդունվելու են բացառապես առցանց եղանակով
- Բռնագաղթածներին հետ կվերադարձնեն գրավադրված մոտ 30 կգ ոսկին և կներվեն վարկային պարտավորությունները
- 725 բռնագաղթած բուժաշխատողներից 2023 թվականին աշխատանքի են անցել 216-ը. Արտակ Ջումայան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան