Տապալվել են ծառեր, անանցանելի են դարձել փողոցներ, վնասվել են անշարժ և շարժական գույքը, հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը
Փամբակի համայնքապետարանից հայտնում են.
«Հարգելի' բնակիչներ,
ժամեր առաջ Փամբակ համայնքում տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի և ուժգին քամիների հետևանքով Եղեգնուտ, Վահագնի, Անտառամուտ, Դեբեդ, Լեռնապատ և Ձորագյուղ բնակավայրերում տապալվել են ծառեր, անանցանելի են դարձել մի շարք փողոցներ, վնասվել են տնային տնտեսություններ և բնակիչներին պատկանող անշարժ և շարժական գույք և հոսանքալարեր, հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը։
Համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ այս պահին համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների կողմից իրականացվում են վնասի չափերի գնահատում, մեկնարկել են հետևանքների արագ վերացման աշխատանքները»։
Հարակից հրապարակումներ`
- 5 մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր.Փրկարար ծառայություն
- Վարդենիսի երկինքն այս պահին պայթում է, Դիլիջանում էլ կրկին խոշոր կարկուտ է տեղացել
- Կարկուտը Պրիվոլնոյե գյուղում մեծ վնասներ է պատճառել
- Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
- Քամին Երևանում վնասներ է պատճառել