Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Կանադայի կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառմանը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) կանադական իշխանությունների կողմից ընդգրկումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում հակասում է միջազգային իրավունքին, Թեհրանն իրեն իրավունք է վերապահում համաչափ արձագանքել այդ քայլին։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։
Նախօրեին Կանադայի հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լեբլանը հայտարարել էր, որ Կանադան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակում։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին կոչ է արել երկրի բոլոր քաղաքացիներին Կանադայի այդ որոշումից հետո անհապաղ լքել Իրանը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ Կանադայի կառավարության նողկալի քայլը որևէ ազդեցություն չի ունենա օրինական զսպիչ ուժի ստեղծման վրա, որը ունի պաշտպանական նպատակ, ինչպես նաև այս խիզախ ուժերի հզորության մակարդակի ու շրջանակի մեծացնելու վրա, որոնք բխում են իրանական ժողովրդի բուն էությունից»,-Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքը մեջբերում է Քանաանիին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան լռելյայն դիտարկվում է Իրանի տարածաշրջանային ախոյան. Վարդան Ոսկանյան
- Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է, ամեն վայրկյան պատրաստ եմ հրաժարվել. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա