Լոռի բերդում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հետաքրքիր գտածոներ, խաչքարերի բեկորներ
Հունիսի 18-ից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկ., հնագետ Արման Նալբանդյան) պեղումներ է սկսել Լոռի բերդ ամրոցի տարածքում։ Այս մասին հայտնում են «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նպատակն է՝ պեղել առաջին բաղնիքի որոշ հատվածներ և խուզահորեր՝ ամրոցի դեռևս չուսումնասիրված հատվածում։
Հայտնաբերվել են հետաքրքիր գտածոներ, խաչքարերի բեկորներ և այլն։ Պեղումները շարունակվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին