Իրանում շահագործման է հանձնվել Ռեշտ-Կասպյան երկաթուղային գիծը
Իրանում մասնագետները շահագործման են հանձնել Կասպից ծովի հարավային ափի Գիլան նահանգում գտնվող Ռեշտ-Կասպյան երկաթուղային գիծը, որը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է կազմում։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է Իրանի կառավարությունը։
Իրանի հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքից մինչև Կասպից նավահանգիստ ընկած հատվածը Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության սկզբնական փուլն է։ Հետագայում նախատեսվում է կառուցել գծերի հաջորդ հատվածը Կասպից նավահանգստից մինչև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աստարա քաղաքը։
«2024 թվականի գարնան վերջին օրը նախագահի պաշտոնակատարի (Մուհամմադ Մոխբերի) մասնակցությամբ շահագործման է հանձնվել Ռեշտ-Կասպյան երկաթուղու մի հատվածը»,-ասվում է իրանական կառավարական ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռեշտ-Կասպյան երկաթուղին Իրանի երկաթուղային ամենակարևոր և առաջնահերթ նախագծերից մեկն է որը ավարտելու է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային հատվածը։ Այս նախագիծը մեծ նշանակություն ունի Մերձավոր Արևելքի երկրների և Եվրոպայի հետ Իրանի առևտրի համար։
Ռեշտ-Կասպյան երկաթգիծը, 37 կիլոմետր երկարությամբ, թույլ է տալիս միացնել Իրանի հարավային և հյուսիսային նավահանգիստները, որը կապահովի Կասպից ծովի կակը Պարսից և Օման ծոցերի հետ: Ըստ Գիլան նահանգի շինարարության հաստատման գծով փոխնահանգապետ Մուսա Ֆակուրի, այս երկաթուղային նախագծի աշխատանքները սկսվել են հինգ տարի առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գործոն խառնում է Թուրքիայի խաղաքարտերը. Վահե Դավթյան
- Լոգիստիկ խնդիրները բարդացնում են Հյուսիս-Հարավով Իրանի հետ Ռուսաստանի առևտուրը
- Օվերչուկը մեկնաբանել է Հյուսիս-Հարավ նախագծին Հայաստանի մասնակցության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան