Տնտեսություն 16:20 20/06/2024 Հայաստան

Արժույթի միջազգային հիմնադրամը կոշտ գնահատական է տալիս Հայաստանի իշխանություններին. Վահե Դավթյան

Օրերս Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին կոչ արեց նվազեցնել պետության մասնաբաժինը խոշոր ձեռնարկություններում, որոնց բաժնետոմսերը տարբեր սխեմաներով վերջին տարիներին փոխանցվել են կառավարությանը։ Խոսքը գնում է  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի, «ՎիվաՍել ՄՏՍ»-ի ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունների մասին։

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է, որ նման գործարքները Հիմնադրամի կողմից որակվել են որպես աննպատակ։ Նրա կարծիքով այդ հայտարարությունը կարող է դիտարկվել որպես իմպերատիվ չպարունակող, սակայն այն իր արտացոլումն է ստանալու Հայաստանի վերաբերյալ կայացվող որոշումներում։

Հայաստանի համար Հիմնադրամի այդ գնահատականի հիմքերի և հնարավոր հետևանքների շուրջ Panorama.am-ը զրուցեց  ք.գ.դ.պ. Վահե Դավթյանի հետ։

Վ. Դավթյան-Կա տնտեսական քաղաքականության երկու մոդել լիբերալ և պրոտեկցիոնիստական։ Այն, ինչը որ անում են այսօրվա իշխանությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, «ՎիվաՍել ՄՏՍ»-ի մասով, իհարկե, ավելի շատ տեղավորվում է պրոտեկցիոնալիզմի մեջ՝ զուտ տեսականորեն, բայց գործնականում մենք տեսնում ենք, որ տնօրինելով այդ համապատասխան ընկերությունների բաժնեմասերը, այնպես չէ, որ այդ ընկերությունների արդյունավետությունն է բարձրանում, այնպես չէ, որ այդ ընկերությունները որպես տնտեսական զարգացման առաջնահերթություն են սահմանվում և այլն։ Այսինքը, մենք պարզապես գործ ունենք իշխանության մեջ գտնվող որոշ սուբյեկտների տնտեսական ամբիցիաների բավարարման հետ, որը իրականացվում է կառավարության լծակների միջոցով։ Եթե ֆորմալ առումով սա կարող է դիտարկվել, որպես  պրոտեկցիոնիստական քաղաքականություն, որի ներքո պետության մասնակցությունը տնտեսության մեջ ավելանում է, ապա պրակտիկ առումով մենք գործ ունենք ինչ-որ իմաստով ազդեցության որոշակի խմբերի շահերի սպասարկման գործընթացների հետ։

Այս ամենը շատ լավ տեսնելով և քաջ գիտակցելով՝ Արժույթի միջազգային հիմնադրամն առաջին անգամը չէ, որ, ես կասեի, թեև առաջին հայացքից զուսպ, բայց բովանդակային իմաստով բավականին կոշտ գնահատական է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Սա առաջին դեպքը չէ, եղել են ևս մի քանի դեպքեր։ Դրանցից առանցքայինը թերևս 2021 թվականի օգոստոսին կայացրած որոշումն էր, համաձայն որի՝ Հայաստանին որպես աջակցություն համավարակի հետևանքները հաղթահարելու նպատակով հատկացվեց անհամեմատ ավելի փոքր ծավալով գումար, քան ԱՊՀ այլ երկրներին։ 2023 թվականին ևս  Հայաստանին բավականին համեստ վարկային միջոցներ տրամադրեցին՝ 72.9 մլն դոլար (կամ 55.2 մլն հատուկ փոխառության իրավունք)։ Եթե մենք այն համեմատում ենք Հարավային կովկասի այլ երկրների՝ Վրաստանին և Ադրբեջանին հատկացված վարկային միջոցների հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանի մասով Արժութի միջազգային հիմնադրամը ինչ-որ իմաստով վերապահումներով է վերաբերվում։

Panorama.am-Ստացվում է, որ ՀՀ գործող կառավարությունը  հայտարարում է լիբերալիզմի սկզբունքներին հավատարիմ լինելու մասին, բայց գործում է տրամագծորեն հակառակ կերպով

Վ. Դավթյան-Եթե ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ գնում են պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականության ճանապարհով, ապա այն կլինի բավականին տրամաբանական, պետության ազդեցությունը տնտեսական համակարգում գնալով աճում է։ Այս մոդելը տնտեսագիտության տեսությունից մեզ հայտնի է, որպես քենսիականություն, որը մշակվել էր դեռևս նախորդ դարի 20-30-ական թվականներին հայտնի դեպրեսիական ճգնաժամը հաղթահարելու նպատակով, որը բավականին արդյունավետ աշխատեց։ Բայց խնդիրն ինչում է՝ առավելապես գնահատելով և խոսելով տնտեսական քաղաքականության մասին՝ ՀՀ իշխանությունները ելնում են լիբերալ կանխադրույթներից։ Հանդես են գալիս լիբերալ դիրքերից՝ հայտարարելով, որ կողմ են ազատ շուկայական հարաբերություններին, ազատ մրցակցային դաշտին, հավասար պայմաններին և այլն։

Այսինքը, մի կողմից  նրանք հռետորաբանության մակարդակում խոսում են լիբերալ քաղաքականության մասին, բայց գործնականում անում են քայլեր, որոնք ամբողջությամբ հակասում են լիբերալ տնտեսական քաղաքականությանը։ Արժութի միջազգային հիմնադրամը, որը համաշխարհային տնտեսության մեջ այդ լիբերալ գծի առաջխաղացմամբ է միշտ զբաղվել և զբաղվում, բնականաբար, սրան համապատասխան կերպով է արձագանքում։ Կա նման պրակտիկա, երբ պետության մասնաբաժինն ավելանում է տարբեր բիզնես սուբյեկտներում։ Մենք այն տեսնում ենք Ռուսաստանում, Չինաստանում, անգամ Մեծ Բրիտանիայում՝ այնտեղի էներգետիկ ոլորտում։ Այսիքնը պետությունն իր համար սահմանում է առաջնահերթություններ՝  դիտարկելով այս կամ այն ոլորտը որպես անվտանգային նշանակության ոլորտներ, դրանք որակվում են որպես բնական մենաշնորհներ, որի իրականացնողը հաճախ ահնդես է գալիս պետությունը։

Խնդիրեն այն է, որ մենք առ այսօր չունենք տնտեսական զարգացման մոդել, տնտեսական քաղաքականություն, տնտեսության կառավարումն իրականացվում է իրավիճակային։ Այսօր եթե իշխանության մեջ գտնվող առանձին խմբերի շահերից է բխում տնօրինել այս կամ այն խոշոր ձեռնարկության, կամ բիզնես-սուբյեկտի, ուրեմն այն արվում է և կայացվում է համապատասխան որոշում։ Եթե միջազգային ինչ-ինչ վարկեր ստանալու համար ձեռնտու է խոսել լիբերալ դիրքերից, ազատականացման մասին, ապա գնում են այդ ուղղությամբ, սրանում է ամբողջ խնդիրը։ Աշխարհում երկու մոդելն էլ ընդունված են ու կան, պարզապես ոչ առաջինը, ոչ երկրորդն ամբողջությամբ, իրենց տրամաբանությամբ ՀՀ-ում չի գործում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}