ՀՀԽ 7 անդամներից մեկը՝ Վահրամ Մարտիրոսյանը հրաժարական տվեց
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է.
«1-ին հրաժարականը Հանրային հեռարձակողի խորհդրում․
Ուրախությամբ տեղեկացա, որ հրաժարական է տվել ՀՀԽ 7 անդամներից մեկը՝ Վահրամ Մարտիրոսյանը։ Վստահ չեմ, որ հրաժարականը կապված է Հանրային ռադիոյի տնօրենի հունիսի 5-ի տապալված մրցույթի կապակցությամբ արված հայտարությանս մեջ առկա առաջարկի հետ (որպես հիշեցում քիչ անց կզետեղեմ մեկնաբանություններում), բայցևայնպես ողջունում եմ Հանրային հեռարձակողի խորհուրդը լքելու պարոն Մարտիրոսյանի որոշումը։
Հունիսի 5-ի հայտարարությանս մեջ մանրամասնորեն ներկայացրել եմ Խորհդրի առկա կազմի հետ կապված մտահոգություններիս հիմքերը։ Պարոն Մարտիրոսյանի հրաժարականն այդ հիմքերը դարձնում է էլ ավելի ցցուն»։
Հարակից հրապարակումներ`
- Գ. Խումարյան. Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է հրաժարական տա
- «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
- Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
- Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հարցով դիմել է ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները