«Փաստ». Սունիքում քպականների շրջանում Փաշինյանի՝ մարզ կատարած այցից հետո խմորումներն ավելի են խորացել
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզի քպականների շրջանում, մեղմ ասած, լարված վիճակը շարունակում է նորանոր դրսևորումներ ստանալ: Խմորումներն ավելի են խորացել Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո:
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ԱԺ քպական պատգամավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանը, իսկ ահա Կապան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը, որը համարվում է նույն Դավիթ Դանիելյանի «մարդը», հեռացվել է կուսակցությունից:
Մեր ունեցած տեղեկություններով, պատճառն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշյալ անձինք իրենց հեռու են պահում կուսակցությունից, չեն պահում կուսակցության «գիծը», մի խոսքով, ինչպես մեր զրուցակիցը նշեց, «յան են տվել»: Արդյունքում, մեր զրուցակցի փոխանցմամբ, մասնավորաբար Կապանի ՔՊ կառույցը փաստացի չի գործում, գրեթե լուծարված վիճակում է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար