Ամենափոշոտը վարչական շրջաններից Կենտրոնն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Դիտարկումներն արվել են հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 18-ին, Արաբկիրում՝ հունիսի 13-ին, Նոր Նորքում՝ հունիսի 14-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Հարակից հրապարակումներ`
- Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
- Կենտրոնում՝ ոչ մի օր առանց փոշու պարունակության գերազանցման
- Երևանում մթնոլորտային օդում գերազանցել է փոշու, ծծմբի երկօքսիդի պարունակությունը
- Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան