Գալուզին. Արևմուտքի օրակարգը ոչ միշտ է համապատասխանում Հարավային Կովկասի երկրների շահերին
Արևմուտքի օրակարգը ոչ միշտ է համապատասխանում Հարավային Կովկասի երկրների շահերին։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ֆրանսիյաի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը։
«Տարածաշրջանից դուրս գտնվող երկրները Հարավային Կոցկաս են գալիս իրենք օրակարգերով, որոնք, մեղմ ասած, ոչ միշտ են համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին։ Այսօր այդ ուժերը տարածաշրջան են գալիս բացահայտ հակառուսական օրակարգերով։ Մենք կարծում ենք, որ դա չի նպաստի Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանը»,-նշել է նա։
Գալուզինը նշել է՝ տարածաշրջանային անվտանգությունը ամենաարդյունավետը կարող է ապահովվել տարածաշրջանի պետությունների ջանքերով։
«Մենք կողմ ենք տարածաշրջանային պատասխանատվությանը թե՛ Հարավային Կովկասում և թե՛ այլ տարածաշրջաններում անվտանգության ապահովման, և՛ տնտեսական ինտեգրման առումով»,- ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ասել է, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի գնման համար։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզը Հարավային Կովկասում հրահրում է ռազմական առճակատման հերթական փուլը. Մարիա Զախարովա
- ԱԳՆ. Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս
- Հայաստանը Ֆրանսիայից «CAESAR» հաուբիցներ կգնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան