Սոնա Հովհաննիսյանն այլևս Կոնսերվատորիայի ռեկտորը չէ
Հունիսի 13-ից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտնոկատարն է Ծովինար Մովսիսյանը մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը։
Այս մասին հայտնում են Կոնսերվատորիայից։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորն էր Սոնա Հովհաննիսյանը։
Ավելլի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Սոնա Հովհաննիսյանը իր թեկնածությունը չի առաջադրելու գալիք ընտրություններում:
«Իմ ժամանակը լրանում է, և ժամկետը լրանալու հետ մեկտեղ՝ ես շատ դժվար ժամանակ եմ պաշտոնավարել և հիմա շատ եմ ուզում լիարժեքորեն վերադառնալ իմ ստեղծագործական կյանքին», -ասել էր Հովհաննիսյանը