Քաղաքական 11:23 20/06/2024 Տարածաշրջան

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական կեղծիքին

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:

Նմանօրինակ լրատվությունն ակնհայտ սուտ է, պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում:

Մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի եկեղեցին (տեղացիներն անվանում են Սբ Երրորդություն) կառուցվել է 19-րդ դարում տեղական կոպտատաշ քարից և եռանավ բազիլիկ հայկական եկեղեցի է։ Պահպանվել են հայկական լինելու փաստը հաստատագրող հարավային ավանդատան պատուհանի վերևի հատվածում պահպանված արձանագրությունը («1888 ամի»)՝ կառուցման տարեթվով, իսկ դրանից աջ նաև հայերեն արձանագրությունը։ Կիրանցի այս եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ 2024 թ․ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով կիրականացվեն հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Ոսկեպարի վաղմիջնադարյան եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, սակայն մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավության ներթափանցումից եկեղեցու տանիքածածկերը քայքայվել են, ծածկասալերը՝ վնասվել: 2024 թ․ պետական միջոցներով կվերականգնեն հուշարձանի տանիքի ծածկասալերը։

ՀՀ Շիրակի մարզի Երերույքի վաղքրիստոնեական տաճարը, որը նույնպես հայտնվել է ադրբեջանական տեղեկատվական քարոզչության թիրախում և պատմական կեղծ պնդմամբ ներկայացվել իբրև թյուրքական կոթող, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում:

Երերույքի տաճարի և հարակից տարածքը հարուստ է մշակութային շերտով, ինչի մասին  են վկայում տարիներ շարունակ հայ և իտալական հնագիտական արշավախմբերի կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Երերույքի վաղքրիստոնեական տաճարի ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակում՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ պետությունն իրականացնում է շարունակական աշխատանք:

Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանումը՝ մասնավորապես ապահովելով նաև միջազգային դիտորդական առաքելության այցերը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մշտադիտարկման նպատակով:

 

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:15
Փրկարարները հայտնաբերել են Գեղարքունիքում մոլորված քաղաքացուն
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 18:27-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող 100 կոկորդիլոս
Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող ավելի քան 100 կոկորդիլոս, որոնց կացարանի պարիսպւ վնասել էր փոթորիկը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Ինչ ախտանշաններ ունի կորոնավիրուսի նոր տարբերակը. Վիրուսաբանն է ներկայացրել
«Կորոնավիրուսի նոր՝ XEC տարբերակի ախտանշանները նման են նախորդներին, բայց ավելի հաճախ կարող են առաջացնել կոկորդի ցավ և...
Աղբյուր` Panorama.am
21:41
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ» ակումբում․ Կան բերման ենթարկվածներ
Ձերբակալվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցչի որդին
Աղբյուր` Panorama.am
21:07
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:...
Աղբյուր` Panorama.am
21:05
Գուտերեշ. Բեյրութում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Բեյրութում «դրամատիկ էսկալացիայով»։ «Ռիա Նովոստի» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հրդեհ է բռնկվել դասասենյակում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի...
Աղբյուր` Panorama.am
19:37
«Իմնեմնիմի» պոդքասթի այսօրվա հյուրերն են Աստղ Գալեյանն ու Ռուբեն Մելիքյանը
 «Իմնեմնիմի» փոդքասթ 119-րդ թողարկումն այսօր ուղիղ եթերում կլինի ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում Այն...
Աղբյուր` Panorama.am
19:05
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Սիրելի արցախահայեր, արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մյուռոնօրհնության արարողության առիթով. «​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Կաթողիկոսը դիմեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ կիրառել գերեվարված հայորդիներին ազատ արձակելու համար
«Մեր երկիրն ու ժողովուրդը գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների ու աղետալի աղետներից ու վշտագին կորուստներից վեր հառնումի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Թող նախկին նախագահները որոշեն, թե որտեղ է բաբախում իրենց սիրտը. Անդրանիկ Քոչարյան
«Այսօր այն օրն է, որ բոլորս էլ մեր հոգիների մեջ պիտի ինչ-որ բան փնտրենք ու գտնենք»,- լրագրողերին ասաց ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ես եկեղեցուն միշտ հարգանքով եմ վերաբերել. Ժաննա Անդրեասյան
«Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը»,- լրագրողերին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մայր Աթոռում մեկնարկել է Մյուռոնի օրհնության կարգը. Ովքե՞ր են ներկա ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում այս պահին կատարվում է  Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ոչ մի սրացում էլ չկա. Գործարար Սամվել Կարապետյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
«Ինձ թվում է՝ ոչ մի սրացում չկա»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրուցում հայտարարեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ինձ կոնկրետ այս պահին չի հետաքրքրում՝ էլ ով կա, եկեղեցին հրավիրել է, ես եկել եմ. Լևոն Քոչարյան
«Չգիտեմ` ով է մասնակցում։ Ես իմ անունով հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնեքի արարողությանը»,- լրագրողներին ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5կմ հատվածը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ներքին Հանդը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից. Փարսյան
«Սյունիքի  մարզի Ներքին Հանդ բնակավայրը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից 2022 թվականի սեպտեմբերի մարտական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գոնե մյուռոնօրհնության թեմայով լինենք միասնական. Էդմոն Մարուքյան
«Սա պատմական իրադարձություն է Հայ առաքելական եկեղեցու, քույր եկեղեցիների ու կրոնական այլ ահամայնքների համար։ Սա ևս մեկ հնարավորություն է,...
Աղբյուր` Panorama.am
17:05
Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
«Այսօրվա իշխանության կողմից վարվող քաղաքականության մեջ անհրաժետ են որոշակի փոփոխություններ»,-լրագրողերին ասաց Կապանի համայնքապետ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Յուրաքանչյուր ոքն ինքն է որոշում մասնակցե՞լ, թե՞ ոչ. Տեր Եսայի քահանան՝ նախկին նախագահների հայտարարությունների մասին
«Մյուռոնօրհության ու տաճարի օծման առիթով հրավիրված են և քաղաքական, և հասարակական գործիչներին, և մշակութային գործիչներ, և կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:44
Բարոյական իրավունք չունեն. Ռուբեն Մաթևոսյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին
«Ես պաշտում եմ մեր հայ եկեղեցին՝ գիտակցելով, թե ինչ դեր ունի մեր կյանքում»,- լրագրողերին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
16:13
Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Սեպտեմբերի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեին Բ-ի  օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հայաստանի դատական համակարգը պետք է այս դահլիճի պես վերափոխվի. ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհուրդից արձագանքել են մամուլի հրապարակմանը. «Այս դահլիճում են դատում դատավորների աշխատանքը:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու. Գրասենյակ
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին նախագահ Քոչարյանը չի մասնակցելու: Այս մասին  հայտնել է երկրորդ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եթե Արցախի թեման ուզում ենք բաց պահել, ապա Հայաստանում այլ իշխանությունների կարիք կա.Գեղամ Ստեփանյան
Արդեն 4 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից և մեկ տարի՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիաների վերջին արարից, ինչի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարարի հետ
ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ  նախարար Բայբա Բրաժեի հետ: ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սուրեն Սարգսյան. Հայաստանի իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջման, միայն թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն ինչ կարգին լինի
«Հարավային Կովկասը երբեք չի եղել Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակության տարածաշրջան։ ԱՄՆ ոչ մի նախագահ, սկսած Ջորջ Բուշից, չի...
Աղբյուր` Panorama.am
14:15
«Նոան» կանցկացնի առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում
Հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Նոան» կանցկացնի առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
17:29 28/09/2024

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}