Մահացել է դերասանուհի Վիոլետա Գևորգյանը
80 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է է դերասանուի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը:
«Կյանքից հեռացավ հայ թատրոնի թագուհին,անկրկնելի, մեծ դերասանուհին՝ մեր չքնաղ Վիոլետա Գևորգյանը։
Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»,-գրել է ամերիկաբնակ լրագրող, հեռուստահաղորդավարուհի Նունե Ավետիսյանը:
Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ։
Վիոլետա Գևորգյանը նկարահանվել է «Տատիկի թոռնիկը» (1979 թ.), «Ապրեք երկար» (1979 թ.), «Այդքան սպասվող օրը» (1980 թ.), «Վառած լապտեր» (1983 թ.) և այլ ֆիլմերում: 1987 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
1991 թվականին տեղափոխվել և բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Խաղացել է Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ՝ նվիրված Ղափլանյանի վաղամեռ որդուն։
«Ես սովոր էի շուրջ 22 տարի ապրել թատրոնի կյանքով, մի օր որ ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի։ Թատրոնը իմ կյանքն էր, որից զրկվեցի 1988 թվականին։ Ես չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին