Մահացել է նկարիչ, դիզայներ Եգոր Զայցևը
Մոսկվայում 65 տարեկանում մահացել է հայտնի մոդելյոր, Եգոր Զայցևը։ Նա Վյաչեսլավ Զայցևի որդին է՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Նա մահացել է հունիսի 19-ին՝ Սլավա Զայցևի Նորաձևության տան հիմնելու տարեդարձի օրը։ Այն բացվել է ավելի քան 40 տարի առաջ Մոսկվայում։
Կրտսեր Զայցևը ստեղծել է հագուստի իր մի քանի հավաքածու: Նրա ամենալուրջ աշխատանքներից է Ռուսաստանի հավաքականի համազգեստը 2016-ին Բրազիլիայում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ։
Նա նաև մոդելային գործակալության գեղարվեստական ղեկավարն էր և հիմնել էր հագուստի իր բրենդը՝ Yegorzaitsev:
Նրա ձեռքի գործն են անձրևանոցային վերնաշապիկները, փոխակերպվող կիսաշրջազգեստները և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան