![](https://panorama.am/news_images/1007/3019303_1/photo_2024_06_15_15_59_28_2.thumb.jpg)
Շքերթին ներկա գտնվելը վատ է անդրադարձել Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի վրա. Փորձագետ
Մեծ Բրիտանիայի թագավորի ծննդյան օրվան նվիրված ամենամյա ռազմական շքերթին ներկա գտնվելը վատ է անդրադարձել քաղցկեղով տառապող Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի վրա։
Այս մասին հայտարարել է թագավորական ընտանիքի փորձագետ Քեթի Նիկոլլը։ Ըստ նրա, Միդլթոնն առաջիկայում հանրության առջև դուրս չի գա։
Entertainment Tonight-ի փոխանցմամբ, փորձագետը նշել է, չնայած շքերթին հետևող Քեյթը առողջ ու երջանիկ տեսք ուներ, սակայն նրա համար ծանր է եղել։
«Նա երկար ժամանակ ոտքի վրա է եղել, նայել է շքերթը։ Նրան առաջարկեցին նստել, և նա երախատապարտ կերպով ընդունեց այն։ Դա խոսում է այն մասին, որ հիմա նա այնքան էլ ուժեղ չէ, ինչպես նախկինում, մինչ բուժումը սկսելը»,-ասել է Նիկոլլը։
Նա նշել է՝ չնայած առողջական լուրջ խնդիրներին Քեյթն անթերի տեսք ուներ թագավորական միջոցառման ժամանակ։
«Եթե չիմանայիք, որ նա բուժվում է, տեսքից երբեք չէիք կռահի»,-ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ երկար ժամանակ հրապարակային միջողառումներին հիվանդության պատճառով չմասնակցող Քեյթը հունիսի 15-ին երեխաների հետ ներկա է եղել շքերթին։ Մինչ այդ, Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Ուիլյամի կինը հայտարարել էր, որ իր քաղցկեղի բուժումը հաջողությամբ է ընթանում։
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)