ՌԴ ԱԳՆ-ն մտադիր է մինչև տարեվերջ գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում
Մոսկվան հույս ունի մոտ ապագայում Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ պետքարտուղար, փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«Հայաստանում գլխավոր հյուպատոսություն և Մալդիվներում գլխավոր հյուպատոսություն բացելու հրամաններ են տրվել։ Այժմ Ինդոնեզիայի Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Ներկայումս մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, սա բավականին մեծ կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է»,- նշել է փոխնախարարը։
Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ դիվանագետն ասել է, որ դա սպասվում է «մոտ ապագայում»։
«Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ»,- նշել է փոխնախարարը։