Հասարակություն 08:41 20/06/2024 Հայաստան

Տոն՝ Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի հիշատակի տոնը։ 

Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ`  երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք:

Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են այն կատարում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»:

Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: 

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ: Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան տոնին չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:25
Բլինքենը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին
Վաշինգտոնի վարչակազմի կարծիքվ այժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
23:10
Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 1-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է...
Աղբյուր` Panorama.am
22:55
Կյանքից հեռացել է «Գոյ» թատրոնի հիմնադիր՝ բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը
«Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. որ մահացել է Մկրտիչ Մկրտչյանը; «Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է...
Աղբյուր` Panorama.am
22:45
Հաջորդ հավաքը հուլիսի 5-ին է, այս պայքարը յուրաքանչյուրի համար պետք է լինի անձնական՝ հաց ուտելու, ջուր խմելու պես. Բագրատ սրբազան
«Մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա  հուլիսի 5-ին՝ ժամը 19:30-ն Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում»,-այսօր հավաքի...
Աղբյուր` Panorama.am
22:00
Որ պահին աշխարհը որոշեց, որ Արցախի էջը փակված է, կբացվի Սյունիքի էջը, Գեղարքունիքի էջը... Կարեն Բեքարյան
«Որ պահին աշխարհը որոշեց, որ Արցախի էջը փակված է, կբացվի Սյունիքի էջը, կշրջվի Սյունիքի էջը՝ բացվելու է Գեղարքունիքի էջը, այսինքը սա անվերջ...
Աղբյուր` Panorama.am
21:31
Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը. Կարեն Բեքարյան
«Անհնար է այդ շորերը կարել Սրբազան շարժման վրա, թե բա այս շարժումն է ուզում պատերազմ»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
21:15
Չկա՛ որևէ սահմազատում և չկա՛ որևէ սահմագծում․ Էդգար Էլբակյան
«Այսօր ձեր օգնությամբ մի քանի քաղաքագիտական ճշմարտություններ կբացահայտեմ և կսկսեմ 85 թվից, 85%»,- «Սահմանազատում և...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նորից լսում եմ, որ արտաքին պարտքի համար Խորհրդարանական նիստ պետք է անեն,ավելացնեն արտաքին պարտքը․ Բագրատ Սրբազան
Մենք Հայաստանը տանում ենք Հայաստան։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սա հայրենահանձման ու պատերազմ բերելու գործընթաց է․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ
Սյունիքի այցը շատ ոգևորիչ և տպավորիչ էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նշենք, որ քիչ անց Սբ․...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ուժեղացված ծառայություն՝ Սևանա լճում և առափնյա հատվածում
Քաղաքացիների անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը և Փրկարար ծառայությունը Սևանա...
Աղբյուր` Panorama.am
20:02
Փաշինյանն ու Լազար Կոմանեսկուն մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:50
RMC. Մակրոնն ակնկալում է, որ իր կոալիցիան կստանա 150 մանդատ խորհրդարանում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է, որ իր «Միասին հանուն Հանրապետության» կոալիցիան խորհրդարանական ընտրություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
19:33
Դատարանը արցախցի Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացրել է 2 ամսով․ փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց նախաքննության մարմնի...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սա մի բան է նշանակում՝ այս իշխանություններով խաղաղություն չի՛ լինելու․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով Իլհամ Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Դժվար է 1-2 տարում լուծել այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր չէր համաձայնության գալ 28 տարի․ Ալիև
«Մինչև Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Դժվար է 1-2 տարում լուծել այն հարցերը, որոնց շուրջ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ժողովրդավար Արցախը կործանողները ուզում են հրշետակների հայկական ֆորում անեն․ Իշխանյանը՝ «Freedom House»-ի ֆորումի մասին
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է․ ««Freedom House»-ի պատրոնությամբ՝ այս պահին ժողովրդավարության հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:34
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ԲՏԱ նախարարի տեղակալին
Նիկոլ Փաշինյանը  ԲՏԱ նախարարի տեղակալին ազատել է պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:24
37-ամյա կինը այլ անձանց՝ բուքմեյկերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1․6մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ռուսները ռադիոէլեկտրոնային հետախուզական կայան են տեղակայել Գրեմիսխևիում
Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի շրջանի Գրեմիսխևի գյուղի բարձրադիր մասում ռուսները ռադիոէլեկտրոնային հետախուզության հատուկ կայան են տեղակայել։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Կլիմայի փոփոխությունը խախտում է մարդու իրավունքները
Կլիմայի փոփոխության արագացող տեմպերը խախտում են մարդու իրավունքները բոլոր ճակատներում, ներառյալ դրանցից ամենահիմնականը՝ կյանքի իրավունքը: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ներկայացված նախագծերը հավանության են արժանացել
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 2024 թվականի երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը ԱԳՆ-ոն ոչ հերքում է, ոչ հաստատում
Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
17:21
Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի
«Քիչ առաջ տեղեկացանք, որ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատական ակտը՝ մերժելով դատախազի պահանջը Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները, ամեն ինչ մնաց կամրջից այն կողմ
Արցախցի գրող Հերմինե Ավագյանը վերջին օրերին միանգամից երկու մրցանակի է արժանացել.  «Մեծն Ներսես» բարեգործական...
Աղբյուր` Panorama.am
16:58
Նիկոլ Փաշինյանը նստած է «դոլարային ասեղի վրա» և այն գաղտնիք չէ. Հայկ Նահապետյան
«Երբ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության շարժումը» նախորդ տարի ակցիա էր իրականացնում և երբ ոստիկանությունը բռնություններ էր...
Աղբյուր` Panorama.am
16:52
Գալուստ Սահակյանի որդու դեմ հարուցված քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 178 միլիոն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Աղբյուր` Panorama.am
16:30
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն վաղը սահմանին. News.am
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։...
Աղբյուր` Panorama.am
16:10
Պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը. Սուրեն Պետրոսյան
Երբ Գառնիկ Դանիելյանն ինձ ասում է՝ Նիկոլի օրակարգով եմ եկել, ինքը չպետք է մոռանա, որ հենց այսօրվա պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության...
Աղբյուր` Panorama.am
15:55
Վաղարշակ Հարությունյանը համայնքները համարում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հիմքը
Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների ազգային համայնքները երկու երկրների դաշնակցային հարաբերությունների հիմքն են՝ հանդես գալով որպես կապող օղակ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները
17:21 01/07/2024

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}